ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
11.11.2016 | 01:11

...թե վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն առանձնացնում է այն քաղաքական գործիչների ներկայացրած տնտեսական առաջարկները, որ կարող են օգտակար լինել այս կառավարության գործունեության համար։ Դրանք խորհրդականը քննարկում է նաև վարչապետի հետ։

Ասում են նաև, թե այս հարցում բավականին ակտիվ են որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք արդեն հանդիպել են Գագիկ Մարտիրոսյանի հետ և իրենց տնտեսական փաթեթը փոխանցել կառավարությանը։

Դիտվել է՝ 6666

Մեկնաբանություններ